top of page

Եթե 2026-ին ժողովուրդն իր ընտրությամբ տեր չկանգնեց խաղաղությանը՝ Հայաստանը ետ կգլորվի կոնֆլիկտի ու ֆորպոստի տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 27
  • 1 min read

ree

2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններն ու դրանք ունեն մեկ առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի, ու Հայաստանի ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստն ու նպատակն է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե ժողովուրդն իր ընտրությամբ տեր չկանգնեց խաղաղությանը՝ Հայաստանը ետ կգլորվի կոնֆլիկտի ու ֆորպոստի տրամաբանության մեջ։

«Խաղաղությանը տեր կագնելով՝ Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանն ու պետությանը։ Հիմա խուսափում եմ ասել, որ տեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև, կարծում եմ, որ ապագան հիմա է»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ասում էր՝ «Ապագա կա՛» ու հիմա, ըստ նրա, ապրում ենք այդ ապագայի մեջ։

1/2940
bottom of page