top of page

Ֆեյսբուքում ստեղծվել է «Կորած փաթեթ» կեղծ էջ, որը «Հայփոստ»-ի տարբերանշանով տարածում է հայտարարություն՝ իբր կորած ծանրոցները վաճառվում են 799 դրամով

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 30
  • 1 min read

ree

«Հայփոստ»-ն ահազանգում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Վերջին շրջանում «Հայփոստը» ստացել է մի շարք ահազանգեր այն մասին, որ զեղծարարները կրկին փորձում են շահարկել ընկերության անունը։

Ֆեյսբուքում ստեղծվել է «Կորած փաթեթ» անվանումով կեղծ էջ, որը Հայփոստի տարբերանշանով (լոգո) տարածում է հայտարարություն՝ իբր հաճախորդների կորած ծանրոցները վաճառվում են 799 դրամով։

Հայփոստը երբեք չի վաճառում կորած ծանրոցները։

Հարգելի հաճախորդներ, հորդորում ենք չվստահել նման կեղծ էջերին և խաբեություններից խուսափելու համար տեղեկությունները ստանալ միայն Հայփոստի պաշտոնական աղբյուրներից»։

1/2939
bottom of page