top of page

Հայտնի է՝ որ դեպքերում կտուգանվեն վարորդները

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 days ago
  • 1 min read
ree

Արմավիրի մարզում բաց բեռ տեղափոխած վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ շրջակա միջավայրի պահպանության պահանջները խախտելու համար։


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 30-ին ստացվել է ահազանգ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ։ Վարորդը՝ Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն, կտուգանվի վարչական կարգով։


Ըստ օրենքի՝ ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության կանոնների խախտման դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվում է 50.000 դրամ տուգանք, իրավաբանական անձանց՝ 150.000 դրամ։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքները կրկնապատկվում են՝ համապատասխանաբար 100.000 և 300.000 դրամ

1/2938
bottom of page