Ռոնալդուի կյանքի ամենաանձնական և ամենաանկեղծ հարցազրույցը․ հեռուստահաղորդավար Մորգանը նոր հարցազրույց է անցկացրել Կրիշտիանու Ռոնալդուի հետ
- Lilit

- 5 days ago
- 1 min read

Փիրս Մորգանը հայտարարել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր «ամենաանկեղծ» հարցազրույցի մասին, որը նախորդ անգամ հանգեցրել էր ֆուտբոլիստի պայմանագրի խզմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը նոր հարցազրույց է անցկացրել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Մորգանը սոցիալական ցանցերում հայտնել է «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի հետ հարցազրույցի մասին՝ հրապարակելով ստուդիայից համատեղ լուսանկար:
«Հաջորդ շաբաթ… Կրիշտիանու Ռոնալդու՝ առանց գրաքննության: Նրա կյանքի ամենաանձնական և ամենաանկեղծ հարցազրույցը», – գրել է Մորգանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականին Ռոնալդուի՝ Մորգանին տված սկանդալային հարցազրույցում ֆուտբոլիստը քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդը»՝ հայտարարելով, որ ակումբը 2009 թվականից ի վեր չի զարգացել, իսկ ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չեն հարգել իրեն: Այդ հարցազրույցից հետո Ռոնալդուի պայմանագիրը խզվեց ակումբի հետ, և նա տեղափոխվեց «Ալ-Նասր»:




















