top of page

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 10 hours ago
  • 1 min read

ree

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Օրբելի 2025. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային ֆորումում:

«Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ եղել են, պայմանավորվածություն կա ավելացնելու դրանք՝ դեպի Երևան, Գյումրի, և ըստ այդմ, Ստամբուլ, միգուցե Անկարա»,- ասել է Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Շիրակ օդանավակայանը նույնպես կմիանա չվերթներին։

1/2937
bottom of page