Քոչարյանը՝ Արցախից ռուսների դուրս գալու և Պրահայում Հայաստանի կողմից հնչեցրած հայտարարության մասին
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Իմ տպավորությամբ ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան։ Նոյեմբերի 9-ը ստորագրել էր նաև Պուտինը, պատասխանատվություն են ստանձնել անվտանգության համար, 5-րդ ալիքին ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ փաստաթուղթը կատարել, Պրահայում ասաց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Դրանից հետո ՌԴ-ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։
ՀՀ այդ հայտարարությամբ միջնորդական առաքելությունը զրոյացվել է։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության»,- նշել է երկրորդ նախագահը։




















