top of page

«Ժողովու՛րդ, վերջացել եք, սպառվել եք». Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ընդդիմությունը պարտվելու է 2026-ի ընտրություններում

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ընդդիմությունը պարտվելու է 2026 թվականի ընտրություններում։

«Ժողովու՛րդ, վերջացել եք, սպառվել եք»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Սիմոնյանը զարմացած է՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն Ազգային ժողովից աշխատավարձ ստանում, եթե աշխատանքի չեն գնում։

«Պրեմյաները, որ տալիս եմ, ինչո՞ւ եք վերցնում, առաջ ձևական հանձնում էիք ինչ-որ ֆոնդերի, հիմա խի՞ եք վերցնում, ինչո՞ւ եք փող ստանում, եթե դուք գործի չեք գալիս»,- նշեց նա։

Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին կոչ արեց չժպտալ։

«Դուք պետք է միշտ տխուր լինեք, մի՛ նյարդայնացեք, հասկանում եմ՝ շատ եք նյարդայնանում, որովհետև այն նավը, որ լքեցիք, չխորտակվեց»,- նշեց նա։

1/2956
bottom of page