«Ես գնում եմ դատարան». Սամվել Կարապետյանի աջակիցները տեսաուղերձներ են հրապարակում
- Lilit

- Nov 15
- 1 min read

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերում, որոնցով հայտնում են, որ գալիք երկուշաբթի նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին շարժման անդամները հավաքվելու են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գրեթե հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։
Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին առավոտյան 10.00-ից դատարանը սկսելու է քննել ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացրած միջնորդությունը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ:




















