Ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից. ԿԳՄՍՆ
- Lilit

- Nov 24, 2025
- 1 min read

Ինչպես արդեն ասել էինք ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։
Մասնագետները բարձրաձայնում են այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքի և կազմակերպման վերաբերյալ մի շարք խնդիրների մասին՝ եզրահանգելով․ «Այս իրավիճակը, կարծես, նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով»։
ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանն զրույցում նշեց. «Ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է` նշելով իր անհամաձայնությունը։ Բողոքարկումները ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է յուրաքանչյուր ներկայացված բողոքը և անհատապես պատասխանում է մասնակցին»:




















