top of page

Ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 7
  • 1 min read

ree

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ընթանում է Սուրբ և անմահ պատարագ:


Պատարագի մասնակցելու եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար, պատգամավոր Վահագն Ալեքսանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե նորմա՞լ է, որ ուժային կառույցների հսկողության ներքո է պատարագ մատուցվում:


«Ուզում եմ հասկանալ` ինչով են ձեզ խանգարում ուժային կառույցները, դուք ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք, որ ձեզ կաշկանդում են»,- ի պատասխան, նշել է Ալեքսանյանը:


Լրագրողները նաև նշել են, թե գյումրեցիները զարմացած են, որ պահանձ կա՝ պատարագի տեքստը խմբագրվի. Ալեքսանյանն էլ ասել է, որ 30, 40, 50 տարվա սխալը պիտի շտկվի։ Նրա խոսքով` Կաթողիկոսը պետք է հեռանա և վերջ։

1/3037
bottom of page