Բաքվում սկսվել է օկnւպացված Ստեփանակերտում իբր ահաբեկչակшն հարձակում պլանավորած Կարեն Ավանեսյանի դատավարությունը
- Lilit

- 5 days ago
- 1 min read

Բաքվում սկսվել է օկուպացված Ստեփանակերտում իբր ահաբեկչական հարձակում պլանավորած Կարեն Ավանեսյանի դատավարությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը քրեական գործ էր հարուցել Կարեն Ավանեսյանի նկատմամբ: Նա իբր սեպտեմբերի 14-ին ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր, հետո, իբր, կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ:




















