Ադրբեջանական մոդելը կկիրառվի սիրիական բանակի պատրաստման ժամանակ․ Թուրքիայի ՊՆ
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Թուրքիայի իշխանությունները սիրիական բանակի պատրաստման համար կօգտագործեն նախկինում Ադրբեջանի հետ կիրառված մոդելը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հաղորդում է Hürriyet-ը։
Նրա խոսքով՝ «սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) կազմավորումները պետք է ընդգրկվեն սիրիական բանակի կազմում անհատական սկզբունքով, այլ ոչ թե որպես առանձին կառույց։ Գյուլերը նշել է, որ խոսքը վերաբերում է ամբողջական ինտեգրմանը միասնական հրամանատարության ներքո՝ առանց առանձին ռազմական ինքնության պահպանման։
Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայի անվտանգության ուժերին տրամադրել ռազմական և կրթական աջակցություն՝ կիրառելով այն մոդելը, որը նախկինում օգտագործվել է Ադրբեջանի, ինչպես նաև Լիբիայի և Սոմալիի հետ համագործակցության ընթացքում։




















