top of page

Օդի որակի խնդիրը Երևանում քննարկվում էր դեռևս 80-ականներին. Ավինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Մեր նախընտրական ծրագրում առաջին կետը, որ գրել էինք օդի որակի վերաբերյալ, այն էր, որ մենք Երևան քաղաքում բոլոր վարչական շրջաններում տեղադրելու ենք օդի որակի չափիչ սարքեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Այս պահի դրությամբ, Երևանի քաղաքապետարանի պահանջով, կառուցապատողների մոտ մոտավորապես 180 սարք է դրած, որը փակում է ամբողջ քաղաքը, և մենք սկսել ենք մանրամասնորեն տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքում: Օդի որակի խնդիրը Երևան քաղաքում քննարկվում էր դեռևս 80-ական թվականներին»,-ասել է Ավինյանը:


Քաղաքապետի խոսքով` օդի որակի խնդիրը շատ սեզոնային բնույթ է կրում և հիմնականում պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով` այն առումով, որ Արարատյան գոգավորության հատվածում գտնվող բոլոր քաղաքները ունեն նմանատիպ պրոբլեմ նոյեմբերից մինչև մարտ ամիսներ: Նա նաև նշել է, որ օրինակ այսօր օդի որակը բարելավվել է, որովհետև «հյուսիսային քամին որոշ չափով մաքրել տարել է»:


«Հենց էս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում, օդի որակը լավ մակարդակում է գտնվում, բայց նույնքան ավտոմեքենաներ, նույնքան հանքերը, շինարարությունը նույն ձևով, նույն ծավալի աշխատում են: Գործոնների 80%-ը պայմանավորված են աշխարհագրական դիրքով և բնակլիմայական պայմաններով»,-ասել է քաղաքապետը:


Խոսելով խնդրի լուծման մասին նա, մասնավորապես, նշել է. «Իրականում բարդ խնդիր է և ամենաբարդ լուծումներն է պահանջում: Հիմնական լուծումները ենթադրում են Երևան քաղաքից դուրս մեծ ծավալի մշտադալար, հարյուրավոր և միգուցե հազարավոր հեկտարների հասնող կանաչապատ պատնեշներ ստեղծելը»:

1/3057
bottom of page