top of page

Զգուշացում․ Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր

  • Writer: Lilit
    Lilit
  • 21 hours ago
  • 1 min read

Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։

Կիբերոստիկանությունից հայտնում են, որ թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում պարունակում են լուրջ ռիսկեր, այդ թվում՝

  • պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանում

  • ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքում

  • անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսում

Շատ դեպքերում առաջադրանք կատարող անձը չգիտի, թե ով է իրական նախաձեռնողը, ինչ նպատակով են հավաքագրվում տվյալները և ինչպես են դրանք հետագայում օգտագործվելու։

Խորհուրդ է տրվում

  • չկատարել առաջադրանքներ, որոնք կապված են լուսանկարահանման կամ տվյալների հավաքման հետ, եթե դրանց նպատակը հստակ չէ կամ առաջացնում է կասկած,

  • չլուսանկարել պետական, ռազմական, իրավապահ մարմինների կամ ռազմավարական նշանակության ցանկացած այլ ենթակառուցվածք,

Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ:

1/3088
bottom of page