Բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
- Lilit

- 10 hours ago
- 1 min read

Հունվարի 11-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:




















