«Մասիսի եկեղեցում Նիկոլին ծափահարելու տեսարանն այսօր կապահովեն Արտաշատի ուսուցչական կազմը, ՋՕ-ի սթաֆը ու մանկապարտեզների աշխատողներ». Սյուզի Բադոյան
- Lilit

- 9 hours ago
- 1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ գյուղապետերն էին Մասիսում, էսօր՝ ուսուցիչները մասովկա կդառնան:
Ողջ գիշեր Արարատի ՔՊ-ական կապուտաչյա փոխմարզպետն ու համայնքապետերը Մասիսում այսօր Նիկոլի դիմավորման ու պաշտոնանկ արված տիրադավ թեմակալի ծեսի համար ծափահարող են փնտրել, որ կարենան կամերաների համար մասովկա ապահովեն:
Եվ ցավոք սրտի եկեղեցու ներսում Նիկոլին ծափահարելու և ընդդեմ եկեղեցու աջակից թվալու ամոթալի տեսարանն այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու ներսում կապահովեն Արտաշատի ուսուցչական կազմը, ՋՕ-ի սթաֆը ու մանկապարտեզների աշխատողներ:
Լուրերն ինձ փոխանցում են իմ հարազատ մարզի բնակիչները:
Ի դեպ, Վեդիից ասում են չեն լինի մարդիկ, վեդեցիները չեն աջակցում Վեհի դեմ պատերազմին
Փոխարենը այսօր նրանք գնում են Դավալու Արարատ գյուղի Եկեղեցի, որտեղ այսօր պատարագին ներկա կլինի Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
Այսինքն՝ նոր թեմակալի Մասիսի
Երեկ Արտաշատի և Վեդու համայնքի գյուղապետերն էին Պաշտոնանկ սրբազան պահում եկեղեցու բակում, բա էլ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակվել էր ներսում ու պաղկվել իր հոտից:
Իսկ մասիսցիները անվրդով նստել էին իրենց տաքուկ տներում ու նշում էին Տիրադավերի պարտությունը ու հատկապես Մասյացոտն թեմում»:




















