Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում վարձով բնակվող արցախցի երիտասարդ ամուսինները գողության զnh են դարձել. նրանց բնակարանից գողացել են 7 մլն դրամի ոսկյա զարդեր և գումար
- Lilit

- 16 hours ago
- 1 min read

Արցախցի երիտասարդ ամուսինները՝ Սամվելը և Դիանան, ովքեր կարճ ժամանակ է, որ վարձով բնակվում են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում, Ամանորից առաջ դարձել են գողության զոհ։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Տուն վերադառնալուց հետո նկատեցի, որ բնակարանի դուռը բաց է, ներս մտա տեսա, որ լրացուցիչ բանալին ու չիպը չկա՝ գողացել են, մտա ննջարան տեսա, որ անկողինը քանդած է, իսկ պահարանից բացակայում է ոսկեղենը և կանխիկ գումարը, որոնք ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ էր։
Դիմեցինք Մալաթիայի ոստիկանություն, հետո քննչականից եկան, հարց ու փորձ արեցին, արձանագրեցին ու գնացին։
Հատկանշական է, որ շենքի բակում և մուտքի դռան վրա առկա են տեսախցիկներ, սակայն քննչական մարմինը դեռևս չի վերցրել այդ տեսագրությունները։ Ուզում ենք հավատանք, որ քննչական կոմիտեն ու ոստիկանությունը գողությունը կբացահայտի ու գողին կամ գողերին կենթարկի պատասխանատվության։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում»,- նշել է Դիանան։




















