Մայր Աթոռը հայտարարությունով է հանդես եկել
- Lilit

- 18 hours ago
- 1 min read

Անընդունելի և դատապարտելի է եկեղեցականների միանալը այսպես կոչված Հայ Եկեղեցու բարենորոգման ծրագրին, ինչն ակնհայտորեն Եկեղեցու պառակտում է և որևէ առնչություն չունի Եկեղեցու իրական բարենորոգման հետ։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են գնահատում մի շարք եկեղեցականների հայտարարությունները այսպես կոչված բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ։
«Եկեղեցու բարենորոգումը մշտապես եղել է Եկեղեցու օրակարգում, հատկապես վերջին տասնամյակներում։ Հոգևոր դասը քաջ գիտի, թե այդ ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ էին տարվում, ինչպիսի հանձնախմբեր էին գործում առաջիկա Ազգային-Եկեղեցական ժողովում բարենորոգմանն ուղղված համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար։ Եկեղեցու բարենորոգումը պետական այրերի իրավասության մեջ չէ և չի կարող կատարվել պետության ճնշման, արտաքին հարկադրանքների ներքո։ Տեղի ունեցող գործընթացները կոպտագույն խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Եկեղեցու ինքնիշխանության ու իրավունքների»,– ասել են Մայր Աթոռից։




















