Մենք գործ ունենք քաղաքական պատվերի ու գործընթացի հետ․ «Անտիֆեյք»-ի խմբագիրն՝ «Իմնեմնիմի»-ի համահեղինակների կալանքը երկարաձգելու մասին
- Lilit

- 18 hours ago
- 1 min read

Մենք գործ ունենք քաղաքական պատվերի ու գործընթացի հետ, ոչ թե դատավարական պրոցեսի: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Անտիֆեյք» կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը՝ խոսելով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյյանի և Վազգեն Սաղաթելյանի դատական գործի մասին։
«Սա խայտառակություն է, սա ապօրինության գագաթնակետն է, խոսքի ազատությունը լռեցնելու, չագուչով խփելու և ասելու՝ որևէ քաղաքացի իրավունք չունի քննադատել, իրեն ուղղված վիրավորանքին արձագանքել՝ այն էլ ոչ համարժեք։ Այսինքն ԱԺ նախագահը խուլիգանական արարք չի՞ դրսևորել, Սամսոնյանն է դրսևորե՞լ «հետույք» բառի համար»,- ասել է Մաթևսյանը։
«Իշխանության որևէ ներկայացուցիչ, որը ԱԺ ամբիոնից ամենալկտիվ բառապաշարն է իրեն թույլ տալիս, ամենալկտի հայհոյանքներ է հնչեցնում, ազատության մեջ են, իրենց դեմ որևէ քարեկամն վարույթ չի նախաձեռնվում»,- ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան երեք ամիս ժամկետով երկարաձգել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Նրանց դեմ գործ էր հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ հացադուլ է սկսվում։ Այսօր, ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների, տեղի է ունեցել բողոքի ակցիա։




















