top of page

Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները մարմնական վնաuվածքներ են պատճառել ադրբեջանցի ցուցարարներին

  • Feb 20
  • 1 min read

Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ադրբեջանցի ցուցարարներին։

Այս մասին տեղեկանում ենք թելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերից։


«Վաշինգտոնում ապազգային արմատական խումբը  փորձել է սադրիչ բնույթի գործողություններ իրականացնել։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք պետության ղեկավարության հասցեին վիրավորական և ոչ բարոյական արտահայտություններ են բղավել, ինչպես նաև փորձել են ներթափանցել պահպանվող տարածք։

Դեպքի ժամանակ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները օպերատիվորեն միջամտել են, վերահսկողության տակ վերցրել իրավիճակը և կանխել հնարավոր զարգացումները:  Նախնական տվյալներով՝ լուրջ խախտումներ չեն արձանագրվել»,- կատարվածին այսպիսի մեկնաբանություն են տալիս ադրբեջանական ԶԼՄ-ները։


bottom of page