top of page

Առատ տեղումներ են սպասվում՝ թաց ձյան, անձրևի տեսքով

  • Apr 2
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:


Ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3–ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։


Երևան քաղաքում ևս ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան

1/3396
bottom of page