top of page

Նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով չենք մեկնաբանում. ՔԿ-ն` Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով չենք մեկնաբանում։ Այս հարցի մասին պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ տեսաուղերձով, թե ոչ։

Ավելի վաղ նույն հարցի վերաբերյալ Գլխավոր դատախազությունից հայտնել էին. «ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»։

Հիշեցնենք, որ Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր: Դիմում-հարցում էր ներկայացվել թե քննչական մարմնին, թե հսկող դատախազին։ Ըստ Վարդեւանյանի, քննչական մարմնից ստացված պատասխանը համարժեք էր մերժմանը։

bottom of page