top of page

Խոշոր վթար՝ Մարգարա-Վանաձոր ճանապարհին. 6 հոգու տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել

  • 3 days ago
  • 1 min read


Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և BMW մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված՝ հայտնվել դաշտում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ երկուսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։



Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3310
bottom of page