Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
- 3 days ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ունեցվածքը։ Ռուսաստանի Դաշնությունում ծնված և շուրջ 15 տարի վարկային ոլորտում աշխատած Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։
Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է Իջևանի համայնքապետարանում, իսկ ավելի վաղ՝ մինչև հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ում։«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ, համաձայն փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի, Նարեկ Ղուշչյանն ունի 7 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն և 5 հողամաս։ Նրա գույքերը գտնվում են Տավուշի մարզի Իջևան և Սևքար համայնքներում։Փոխմարզպետը 2012 թվականից շահագործում է 2006 թվականի արտադրության AUDI մակնիշի ավտոմեքենա
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 620 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 35 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 588 հազար դրամ, որից 10 մլն 564 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտների 8 մլն դրամը ստացված փոխառություն է Կոնվերս Բանկից և Էվոկաբանկից։




















