top of page

Ադրբեջանը պարզաբանել է՝ 960 դոլարի ինչ ապրանք է ներմուծել Հայաստանից

  • 2 days ago
  • 1 min read

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն պարզաբանել է Հայաստանից որպես ներմուծում գրանցված ապրանքների վերաբերյալ տվյալները։

Ինչպես հաղորդում է Minval Politika-ն, կոմիտեից հայտնել են, որ այս տարվա մարտին իրականում Նիդեռլանդների Թագավորությունից ներմուծվել է 960 դոլար արժողությամբ վարդերի խմբաքանակ։

Ադրբեջանական կողմը նշել է, որ բեռը Հայաստանով անցել է տարանցիկ ճանապարհով։ Համաձայն «Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների» 3.3 կետի՝ ներմուծման վիճակագրությունում գործընկեր երկիր է համարվում այն պետությունը, որի տարածքով իրականացվել է տարանցումը։

Այս հիմքով էլ վարդերը վիճակագրական տվյալներում գրանցվել են որպես Հայաստանից ներմուծված, պարզաբանել են կոմիտեից։

1/3310
bottom of page