Ինչպես են Արման Ծառուկյանին ստիպում իջնել ինքնաթիռից (Տեսանյութ)
- 1 day ago
- 1 min read

Համացանցում կադրեր են տարածվել, թե ինչպես են իրավապահները UFC մարտիկ Արման Ծառուկյանին ստիպում լքել ինքնաթիռը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները մոտենում օդանավում գտնվող մարտիկին և հորդորում նրան դուրս գալ։ Արման Ծառուկյանը, հետևելով իրավապահների ցուցումներին, վերցնում է իր իրերն ու հեռանում օդանավի սրահից։
Ավելի վաղ լրագրող Ադամ Զուբայրաևը X սոցիալական ցանցում հայտնել է, որ մարզիկին իջեցրել են ԱՄՆ ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռից։ Ապրիլի 19-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով, Ֆիլադելֆիայում նախատեսված է RAF 8 մրցաշարը, որտեղ Ծառուկյանի մրցակիցը լինելու է ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։
Զուբայրաևի փոխանցմամբ՝ Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին American Airlines-ի օդանավից հեռացնելու պատճառը թռիչքի ընթացքում հեռախոսի մեջ նայելն է եղել։




















