top of page

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի մեջլիսի նախագահին գոհունակություն է հայտնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում Հայաստանին ներառելու առաջարկի համար

  • 1 day ago
  • 1 min read



Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է.

«Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ»:

1/3310
bottom of page