top of page

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության քարտուղար

  • 5 hours ago
  • 1 min read


Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար, որովհետև նախապայման դնելը փակուղի տանող ճանապարհ է, ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ՀՀ-ն գերիների վերադարձի նախապայման կդնի։

«Գերիների վերադարձի և ՀՀ-ում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում, և մենք գնալու ենք այս օրակարգով»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

1/3310
bottom of page