top of page

Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

  • 3 days ago
  • 1 min read

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ռոմիկ Մխիթարյանը, որը վերջերս լքել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։


Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին։ Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է շրջանի նոր ղեկավար Սաշա Կատվալյանին, ով նախկինում տնօրինում էր «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկը։ 


Իսկ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։ Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։

1/3490
bottom of page