top of page

«Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի»․ Ալեն Սիմոնյան

  • 1 day ago
  • 1 min read

Մինչև 2018 թվականի հեղափոխությունն ավելի հանգիստ ու բախտավոր եմ ապրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Եղել է շատ երկար ժամանակ, երբ ես ինձ երջանիկ չեմ զգացել, երբ կյանքը կտրուկ փոխվել է։ Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի հանգիստ էի ապրում»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այժմ իր կյանքն այլ ռեժիմով է ընթանում։

«Հիմա ապրում եմ «լայֆ» ռեժիմով»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Սիմոնյանը այս մասին խոսել է Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

bottom of page