ԱՄՆ-ում պատմել են, թե ում հետ Է Թրամփը «փոխանակել» Ուկրաինան
- Lilit
- Jul 5
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է վերաբաշխել ռազմական ռեսուրսները արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար, այդ թվում՝ ի վնաս Ուկրաինայի օգնության, գրում է Washington Post-ը:
Պարբերականը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարն այժմ որոշել է աջակցել Իսրայելին։
«Ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերն այժմ այն է, որ պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի պարտավորություններն ամբողջ աշխարհում գերազանցում են դրանք կատարելու նրա հնարավորությունները», — ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածում նշվում է, որ Թրամփի համար Իսրայելին առավելագույն աջակցություն ցուցաբերելը՝ Ուկրաինային թողնելով ավելի խոցելի, գրավիչ է քաղաքական և ռազմավարական տեսանկյունից՝ ԱՄՆ-ի կուրսի շուրջ Ներքաղաքական տարաձայնությունների պայմաններում:
«Եթե Թրամփը ցանկանում է հաճոյանալ թե բազեներին, թե աղավնիներին իր բաժանված կոալիցիայում, ապա Իրանի նկատմամբ կոշտ և Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ գիծը նրա տեսանկյունից ակնհայտ քաղաքական առավելություններ ունի», — գրում է Washington Post-ը:
Մատակարարման դադարեցման մասին երեքշաբթի հայտնել Է Politico թերթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին NBC հեռուստաալիքին հաստատել է այդ փաստը եւ նման որոշումը բացատրել Ամերիկայի շահերն առաջին տեղում դնելու անհրաժեշտությամբ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Կիևին որոշ սպառազինությունների մատակարարումների դադարեցման մասին լուրերը, հայտարարել է, որ որքան քիչ զենք է ստանում Ուկրաինան, այնքան մոտ է հատուկ ռազմական գործողության ավարտը: