Դաժան խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում․ Փաստաբան
- Lilit
- 11 hours ago
- 1 min read

«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել, խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում, հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Անձանց ՔԿ հիմնարկներ տեղափոխելուց հետո ռեպրեսիաները շարունակվում են: Պարբերաբար ու շատ խիստ (եթե կուզեք՝դաժան) խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՔԿ ծառայությունը պարզապես իր պարտականություններն է կատարում, բայց դա միայն առաջին հայացքից:
Գոյություն ունի վաղուց մշակված և մեթոդաբար գործածվող միջոց՝ իշխանությանը անցանկալի կալանավորների նկատմամբ ներբանտային դժգոհություն գեներացնելու համար: Ո՞րն է այս մեթոդի էությունը. նմանատիպ գործողությունների արդյունքում հակասություններ են առաջանում նախկին ու նոր կալանավորների միջև, ծագում և զարգանում են խոսակցություններ առ այն, որ մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել, իսկ նրանց գալուց հետո ամեն ինչ փոխվել է: Նման ծրագրի հեռահար նպատակը, մյուս կալանավորների միջոցով, հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոփոխության ենթարկելն է:
Վերջ տվեք»: