top of page

Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն. Ռուբեն Մելիքյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Շտապում եմ Նարեկենց տուն, սխեման նույնն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին վաղ առավոտյան Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ևս գրառում է արել՝ նշելով․ «Հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»։

Ռուբեն Մելիքյանն իր ուղիղ եթերի ժամանակ նշել է. «Սովորաբար այդ ամեն ինչը սկսվում է առավոտյան ժամերին։ Բազմաթիվ օրինակներով կարող եմ ասել, չգիտեմ, սկսած Արագածոտնի թեմը ադրբեջանական պատվերով, նույն անձանց կողմից նույն օրվա ընթացքում այս խայտառակ գործողություններից, վերջացրած Գյումրու քաղաքապետարանի գործողությունը, սխեման նույնն է։


Միակ բանը, որ այստեղ հետաքրքիր է, թե ինչ քրեական հոդված են այնուհանդերձ մոգոնել։ Չթաքցնեմ, որ տղաների նկատմամբ նախորդ քրեական հետապնդման, սեզոնային է այդպես, սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում նախորդ քրեական հետապնդման հետապնդումից հետո, երբ որ տղաները երկու ամիս խուլիգանության հոդվածով անցկացրեցին բանտում»։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

bottom of page