top of page

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ խմբակցությունում անդրադարձ կլինի Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 16, 2024
  • 1 min read

Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն, ինչ ասես, կարող են խոսել:

Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է  Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել,խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ես ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում, նման զարգացում տեսնում եմ»,- ասել է Քոչարյանը։

Հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Արգիշտի Քյարամյանի պահվածքի հետ կապված քննարկումներ եղել են, Քոչարյանը պատասխանեց՝ դեռ ոչ, բայց կարծում է, որ այս հարցերին անպայման անդրադարձ կլինի։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։ 

1/3151
bottom of page