top of page

ՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ»-ը վթարի է ենթարկվել. 6 զինվոր և բուժքույրը տուժել են․ Oragir.news

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 7
  • 1 min read

ree

Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել:

Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել:

Oragir.News-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 7 հոգի տուժած կա, որից 6-ը՝ զինվոր, 1-ը՝ բուժքույր, ամենածանրը զինվորներից մեկի վիճակն է, որը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով և գլխի լուրջ վնասվածքով:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

1/2981
bottom of page