«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքը մարզաբազա
- Lilit

- Oct 15, 2024
- 1 min read

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել՝ նշելով, որ նրանց մուտքն այդ տարածք այլևս արգելված է։
Մարզական նախկին լրագրող Հայկազ Մկրտչյանը լուսանկար է հրապարակել իր էջում՝ ընդգծելով՝ այս քայլը պատիվ չի բերում «Փյունիկի» նման ակումբին։
«Լուսանկարում «Փյունիկ»-ի արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներն են, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում:
Ինչքան հասկացա, հիմնականում «Նոա» են գնացել ու տեղափոխության համար «Փյունիկ»-ը ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով:
Այս պատանիները, ովքեր, ի դեպ, անչափահաս են, «Փյունիկ»-ում ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ: Նրանց մուտքն արգելված է ակումբի մարզաբազա՝ ինչպես տեսնում եք նկարում»,- նշել է Մկրտչյանը՝ շեշտելով, որ նման քայլը դեմ է ցանկացած նորմի։




















