top of page

ՄՊՀ մամուլի խոսնակը մեկնաբանել է հանձնաժողովի նիստին պաշտոնյաների միջև ձեռնամարտի դեպքի մասին լուրը

  • Nov 20, 2022
  • 1 min read



ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանն անդրադարձել է «Հրապարակ» թերթի հոդվածին։


«Չէինք անդրադառնա «Հրապարակ» թերթի այսօրվա «Արտառոց միջադեպ ՏՄՊՊՀ-ում» վերտառությամբ հոդվածին, եթե այն անմիջականորեն չառնչվեր և միտում չունենար վնասելու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությանը:


Ցանկանում եմ շեշտել, որ լրատվամիջոցը հրապարակել է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ: Ինչպես արդեն տեղեկացրել էի լրատվամիջոցին, Հանձնաժողովի որևէ նիստի ժամանակ աշխատակիցների միջև վիճաբանության միջադեպ չի գրանցվել:


Հետևաբար հոդվածում շարադրված պատմությունը, մասնավորապես տնտեսավարողների «ապշահար շենքը լքելու» և նրանց հետ տեղի ունեցած երկխոսությունը մտացածին է և բացառապես հոդվածագրի երևակայության արդյունք»:



 
 
1/3479
bottom of page