top of page

Ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 8
  • 1 min read

ree

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը թյուրքական պետությունների հեռահար ծրագրերին է անդրադարձել․

«Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով, ադրբեջանական Գաբալայում ընդունվել է հռչակագիր, որն անդրադարձել է նաև մեզ։

Մասնավորապես՝ յոթ երկրների ղեկավարներ  իրենց համատեղ հռչակագրում նշել են Միջին միջանցքի, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նրանք նաև վերահաստատել են այս հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը։

Ադրբեջանը, բնականաբար, Թուրքիայի աջակցությամբ, «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը համառորեն դարձնում է միջազգային ընկալման հարց և այդ հակահայկական գաղափարի շուրջ փորձում է ավելի ու ավելի մեծ թվով համախոհներ հավաքել՝ նախապատրաստելով միջազգային անհրաժեշտ աջակցություն նաև այդ հարցում  (եթե, իհարկե, Նիկոլը չի խոստացել միջանցք տրամադրել)։

Գաղտնիք չէ նաև, որ թյուրքական պետությունների միջև նախատեսված է ռազմական, պաշտպանական և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցություն, որի հիման վրա Ալիևն առաջարկել է անդամ պետությունների համատեղ զորավարժությունները 2026 թվականին անցկացնել Ադրբեջանում։

Ինչո՞ւ 2026 թվականին, ինչո՞ւ Ադրբեջանում (այսինքն՝ հարավկովկասյան  տարածաշրջանում)  և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը (կամ թիրախները)։

Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ռազմական գործողությունները կարծես թե նոր շարունակություն են ունենալու։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների ինտենսիվության և մասշտաբների ընդլայնման հարցեր է քննարկում։

Ի՞նչ է անելու Հայաստանը՝ Նիկոլի կողմից կործանված, ձախողված ու ամբողջությամբ կեղծված քաղաքականության պայմաններում։ Մի՞թե մենք այդքան միամիտ ենք և չենք հասկանում, որ մեր շուրջը ոչ ոք խաղաղության չի պատրաստվում»։

1/2939
bottom of page