top of page

Ավանեսյանը՝ բժշկական ապահովագրության ծրագրի մեկնարկի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 6d
  • 1 min read
ree

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ համընդհանուր բժշկական ապահովագրության մասին օրենքի նախագիծը առաջիկա օրերին կուղարկվի Կառավարություն։


Խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Ավանեսյանը նշել է, որ ապահովագրական փաթեթը գտնվում է որոշումների ընդունման և բյուջեի շրջանակներում վերջնական ճշգրտումների փուլում։


«Մոտակա օրերին այն կուղարկենք Կառավարության քննարկմանը։ Մեր նպատակն է մինչև տարեվերջ ընդունել օրենքը, ինչը թույլ կտա մեկնարկել ծրագիրը 2026 թվականին», - ասել է նախարարն՝ հավելելով, որ նախարարության 2026 թվականի բյուջեն պատմական է։

1/2937
bottom of page