top of page

Միրզոյանը` ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31, 2024
  • 1 min read

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք արտաքին քաղաքական հարցերում ունեն տարաձայնություններ, երբեմն չեն կիսում միմյանց դիտարկումները, օրինակ` ՀԱՊԿ–ում։


«Բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ` ԵԱՏՄ շրջանակներում»,–ասաց Միրզոյանը։

1/3151
bottom of page