Թող Ադրբեջանի նախագահն էլ գա Հայաստան, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ. Ալեն Սիմոնյան
- Lilit

- Oct 22
- 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Հայաստան կգա։
«Թող իրենց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ, բայց կան հարցեր, որոնք, մինչև գալը պետք է քննարկենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։
Նա ասաց, թե հայկական կողմի համար մի քիչ դժվար է Ադրբեջան գնալը. «Ո՞նց գնաս այնտեղ, երբ գիտես, որ պահվող անձինք կան»։




















