«Թո՛ղ մեղադրող կողմը ներկայացնի, թե Միքայել Սրբազանի խոսքի որ մասն է իշխանություն զավթելու կոչ». Փաստաբան
- Lilit
- 6 days ago
- 1 min read

«Թո՛ղ մեղադրող կողմը ներկայացնի, թե Միքայել Սրբազանի խոսքի որ մասն է իշխանություն զավթելու կոչ, հորդոր, պահանջ և ում է ուղղված այդ արտահայտությունը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով երրորդ դատական նիստի ժամանակ, դատավորին դիմելով, ասաց Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
Դատարանում այսօր ցուցադրվեց «Գալա» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութը, որը հիմք է հանդիսացել Միքայել Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում համար։
Միքայել Սրբազանի պաշտանները նշում են, որ տեսանյութում պարզ երևում է՝ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաև Շիրակի թեմի առաջնորդը։ Պաշտպանները պնդում են՝ Միքայել Սրբազանի խոսքը իշխանության զավթման կոչ կամ պահանջ չէ։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նտսավայրում մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայլե արքեպիսկոպոս Աջապահյանի գործով երրորդ դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց պաշտպանների կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը:
Նախորդ դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունների սահմանափակումները մասամբ վերացվեցին. Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը։ Միքայել Սրբազանին կարող են տեսակցել՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչների։