top of page

Ադրբեջանը կշարունակի ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգի շուրջ ջանքերը․ Ալիևը՝ Բրիտանիայի պետնախարարին

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութիին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Դաութին շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։

Ալիևը իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար

1/2767
bottom of page