«Նրանք փորձագետներ չեն». Միքայել Սրբազանի գործով մեղադրողը կասկածի տակ դրեց ներկայացված փորձագիտական կարծիքը
- Lilit
- 3 hours ago
- 1 min read

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստում հանրային մեղադրողը կասկածի տակ դրեց պաշտանական թիմի կողմից ներկայացված փորձագետների կարծիք։
«Մենք հետազոտել ենք «Փորձագետի կարծիք» փաստաթղթերը, եկել եզրակացության, որ նրանք չեն հանդիսանում փորձագետներ։ Իսկ եթե, ըստ մեր վերլուծությունների, փորձագետ չեն հանդիսանում, նրանց ներկայացրած կարծիքը չի կարող համարվել փորձագետական կարծիք»,- ասաց հանրայն մեղադրողը։
Ինչ վերաբերում է Սրբազանի 2023 թ. հարցազրույցի տեսանյութին, դատախազը նշեց, որ սկավառակն ու նրանում պարունակող տեսանյութը առնչություն չունեն սույն գործով Միքայել Սրբազանին ներկայացված մեղադրանքի հետ, ընդհանրապես։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանն ընդհատեց՝ նշելով. «Այն, որ առերևույթ առնչություն ունի, դատարանը դրա համար պահանջել է թղթերը։ Ինչո՞ւ դա չհետազոտի դատարանը»։
Պաշտպանները հակադարձեցին՝ նշելով, որ չի կարող փորձագետի հմտությունները պայմանավորված լինել ինչ-որ ՍՊԸ-ում ինչ-որ հաստիքի անունով։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։