top of page

Հենց հիմա Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկшվորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը․ Ռուբեն Մելիքյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read

ree

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հենց հիմա, հենց էս պահին Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը։

Պաշտպանները հինգ փաստարկ բերեցին՝ մեկը մյուսից հիմնավոր, առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությունը կատարվել է օրենքի կոպտագույն խախտումներով, ուստի պետք է ճանաչվի անթույլատրելի (դադարի ապացույց լինելուց)։ Մինչդեռ պաշտպանների փաստարկներից ոչ մեկը դատավորին «չհամոզեց», և նա դրանք բոլորը մերժեց խիստ «տարօրինակ» պարզաբանումներով։

Այս ամենն ավելորդ անգամ հաստատում է այն վարկածը, որ Միքայել Սրբազանի մեղադրական դատավճիռն արդեն պատրաստ է։ Մնում է ավելացվի ամսաթիվը»։

1/2767
bottom of page