Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին
- Lilit
- 6 hours ago
- 1 min read

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի: Իհարկե չեն կարողանալու: Այս մասին, դատարանի բակում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագողների հետ զրույցում:
«Ստույգ տեղեկություն չէ, իմ կարծիքով, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք՝ ինչ է լինելու և այլն, և այլն: Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետները ուսումնասիրության, այնուհետև ասել են՝ դե որ խախտել են, ինչու՞ եք բերում Ազգային ժողով, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ»,-նշել է նա:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այնտեղ իշխանությունն իր մեղքերն է գտնելու:
Հավելենք, որ ՀՀ երրորդ նախագահի գործով հերթական դատական նիստը հետաձգվել է, նշանակվել հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 16:00-ին: