Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կան տուժածներ
- 1 day ago
- 1 min read

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում վեցհարկանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական Cumhuriyet թերթին։
Հրդեհը բռնկվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող հյուրանոցի առաջին հարկում՝ տեղական ժամանակով մոտ ժամը 06։30-ին։ Կրակն արագ տարածվել է դեպի շենքի վերին հարկեր։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։
Առնվազն 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Եվս 7 մարդու փրկել են այրվող շենքից։
Հյուրանոցի տարածքը շրջափակվել է։ Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։




















