Լացացնում եմ, լացեք․ Մամիջանյանը՝ իշխանականներին
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն իրենց շեֆերից նամակներ են ստանում և կարդում են այն, ինչ ասվում է իրենց։
Արձագանքելով՝ Մամիջանյանն ասաց, որ իրենց շեֆերի օրոք Արցախն ազատ ու անկախ էր և որևէ հայ չէր վախենում գնալ այնտեղ։
Մամիջանյանի խոսքին տեղից արձագանքեց իշխանական պատգամավորներից մեկը՝ նշելով, որ պատգամավորը լացացնում է։
«Լացացնում եմ, լացեք»,- ասաց պատգամավորը։




















