top of page

«Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». Միջադեպ ավտոբուսին վարորդի և ուղեւորուհին միջեւ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 29
  • 1 min read

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ միջադեպ է տեղի ունենում ավտոբուսի վարորդի եւ ուղեւորներից մեկի միջեւ:

Տեսանյութում վարորդը դիմելով իրեն նկարահանող ուղեւորուհուն, ասում է. «Լսի, աղջիկ ջան, գնա հեռախոսովդ, գնա ոստիկանություն զանգի, հերիք եղավ, բոլ եղավ, արա: Ի՞նչ ես վեկալել, նկարում: Դու ո՞վ ես, արա»:

Կինը արձգանքում է. «Ինչո՞ւ եք  ձեռքս բռնում, խփո՞ւմ ես ինձ»:

Վարորդն արձագանքում է. «Լավ եմ անում, հելեք դուրս, ասեցի: Զզվցրիք արդեն, գնա էն կողմ: Ի՞նչ եք վրա տվել, նկարում եք, նադայել արիք»:

Օգտատերերից մեկը տարածել է տեսանյութը, նշելով ավտոբուսի համարանիշը՝ 5750 S:

Նա նաեւ գրառում է արել.

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Որ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի վարորդը էսպես վստահ ասում է՝ «զանգի ոստիկանություն», կարող ա՞ իր անօրինական գործողությունները պաշտպանված են ձեր կողմից ու ինքը գիտի, որ անպատիժ է մնալու։

Երևանի քաղաքապետարան

Այսպիսի վարք դրսևորված վարորդների և նրանց արարքների համար դուք եք պատասխանատու, որովհետև դուք եք նրանց ընդունում աշխատանքի, դուք եք իրենց հետ պայմանագիր կնքում, դուք եք վերահսկում իրենց։

ՀՀ գլխավոր դատախազություն

Վերջապես ինչ-որ մեկը նման պահվածքի համար պատասխանատուն տալու՞ է, թե՞ ոչ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Տուկ տուկ։ Դուք տեղու՞մ եք։

Տիգրան Ավինյան

Այս վարորդը` նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից»:

1/2948
bottom of page