top of page

OpenAI-ը հայտնել է, որ Մասկը ցանկացել է գլխավորել այն և միավորվել Tesla-ի հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 6, 2024
  • 1 min read
ree

OpenAI ընկերությունը, որը մշակել է ChatGPT չաթբոտը, հրապարակել է Իլոն Մասկի հայցին իր պատասխանը։ Անցյալ շաբաթ Tesla-ի հիմնադիրը Սան Ֆրանցիսկոյում հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ մեղադրելով ընկերությանը այն նպատակներն ու խնդիրները դավաճանելու և խեղաթյուրելու համար, որոնք դրվել էին 2015 թվականին դրա հիմնադրման ժամանակ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:



Հայցվորը ցանկանում է, որ դատարանը ստիպի OpenAI-ին կատարել իր հիմնադիր պայմանագրի պայմանները և «հետամուտ լինի ի շահ մարդկության արհեստական բանականության զարգացման առաքելությանը», այլ ոչ թե ի շահ իր և Microsoft-ի ղեկավարության:Ի պատասխան, OpenAI-ը հայտարարել է, որ «այն հանձնառու է ապահովելու, որ արհեստական բանականությունն օգուտ բերի ողջ մարդկությանը»:



Ընկերությունը նաև նշել է, որ ի պատասխան Իլոն Մասկի կշտամբանքների՝ որոշել է հրապարակել ձեռնարկատիրոջ հետ իր հարաբերությունների որոշ մանրամասներ։ Օրինակ, 2015 թվականին, երբ OpenAI-ի հիմնադիրներ Սեմ Ալթմանը և Գրեգ Բրոքմանը ներգրավում էին առաջին միջոցները ներդրողներից, Իլոն Մասկը նրանց թվում էր:



Հաղորդվում է նաև, որ երբ OpenAI-ում աշխատանքն արդեն սկսվել էր, Իլոն Մասկը ցանկացել էդառնալ դրա գործադիր տնօրենը 2017 թվականին և այն միավորվել Tesla-ի հետ: Երբ OpenAI-ն հրաժարվել է, Իլոն Մասկը «լքել է  իրենց», իսկ հետո 2018-ին ասել, որ ընկերության հաջողության հավանականությունը զրոյական է:



Իլոն Մասկի հետ համագործակցությունը զարգացնելու փոխարեն OpenAI-ն ընտրեց այլ տարբերակներ։ OpenAI-ի ամենախոշոր ներդրողներից մեկը Microsoft-ն է, որն անցյալ տարվա նոյեմբերին ներդրել է 10 մլրդ դոլար։ Այլ ներդրողների թվում են նաև խոշոր հիմնադրամներ՝ Sequoia Capital, Thrive Capital և այլն:

1/2942
bottom of page